Վիլյամ Սարոյան«‎Դաշնամուր»‎(վերլուծություն)

Այս պատմվածքը դարձավ իմ ամենաֆավորիտ պատմվածքներից մեկը, որովհետև սա ոչ միայն պատմվածք էր, այլ իմ կարծիքով՝ մի ամբողջ կյանք։ Այս պատմվածքի տղան՝ Բենը, շատ էր սիրում դաշնամուր նվագել, և երբ տեսնում էր ինչ-որ տեղ դաշնամուր, միանգամից այդ կողմ էր վազում, որպեսզի նվագի։ Ամեն անգամ դաշնամուրների կողքով անտարբեր չէր կարողնում անցնել, նա նստում էր, սկսում էր նվագել։ Ինքը միշտ մտածում էր, որ նրա մոտ չի ստացվում նվագելը։ Նա շատ էր ուզում գնել դաշնամուր, սակայն հնարավորություն չուներ գնելու, երբ անցնում էր խանութի կողքով միշտ ներս էր մտնում և սկսում էր նվագել։

Կյանքը բոլոր մարդկանց մոտ տարբեր է․ հարուստների մոտ լավ է, աղքատների մոտ՝ վատ։ Սակայն միշտ կյանքում հաջողությունների է հասնում այն մարդ, ով անցել է շատ ու շատ բարդ փորձությունների միջով, իսկ այն մարդիկ ովքեր միանգամից հաջողությունների են հասնում և չգիտեն՝ ինչ է դժվարությունը, նույնիսկ չեն էլ զգացել իրանց մաշկի վրա որևէ փորձություն, նրանք ուղղակի չգիտեն՝ ինչ է կյանքը։ Իսկ այս պատմվածքի հերոսը, ես վստահ եմ, մի օր իր մեջ ուժ է գտնելու, ամեն ինչ անելու և իր համար դաշնամուր գնելու։ Ես համոզված եմ, որ աշխարհի հանրահայտ դաշնակահարներից մեկն է դառնալու։

Leave a comment