GOOGLE որոնիչ

1.Երբ ինչ-որ արտահայտության մեջ մոռացել եք մի բառ

Օրինակ, ինչ-որ ասացվածքի կամ երգի մեջ մոռացել եք մեկ կամ մի քանի բառ, և ցանկանում եք գտնել դա: Պետք է բաց թողնվելիք տեղերում ուղղակի դնել * սիմվոլը:

Օրինակ` Կարմիր * կաշին չի փոխի

2.Բացառել բանալի բառը փնտրումից

Այսպես, եթե ցանկանում եք փնտրումից բացառել որևէ բանալի բառ, ապա պետք է օգտագործել -բանալիբառ կոմբինացիան: Այսպես, եթե դուք ցանկանում եք փնտրել Ռոնալդոյին, բայց ոչ պորտուգալացուն, ապա կարող եք գրել.

Ռոնալդո -Կրիշտիանու

3.Ճիշտ համընկում

Եթե ուզում եք Google-ը որոնի ձեր որոնած արտահայտությունը ճիշտ համընկմամբ, անրաժեշտ է բառակապակցությունը առնել փակագծերի մեջ:

4.Կալկուլյատոր

Գուգլը նաև հնարավորություն ունի աշխատել որպես կալկուլյատոր: Պետք է ուղղակի հարցման տողում գրել:

Օրինակ՝ 1+3=

5.Բառի նշանակությունը

Ոպեսզի իմանալ այս կամ այն բառի նշանակությունը, պետք է մուտքագրել «define:» և վերջակետից հետո փնտրվող բառը կամ բառակապակցությունը:

6.Էջի գովազդում Google – ում (Ad Express)

Պարզվում է, որ Google-ի ձեր ինֆորմացիան կարելի է նաև գովազդել AdWords Express-ի միջոցով: Նշելով նպատակը, ստեղծելով գովազդային հայտարարությունը և սահմանելով օրական կամ ամսական գովազդային բյուջեն՝ դուք կարող եք գովազդել ձեր բիզնեսը Google-ի որոնման արդյունքներում և Google Maps-ում:

7.Ինչպես փնտրել փաստաթղթեր

Փաստաթղթեր փնտրելու հարցում կօգնի mime գոծառույթը: Որոնման տողում պետք է գրել mime, վերջակետ և փաստաթղթի տեսակը` pdf կամ docx:

Օրինակ, ռեզյումե mime:docx

8.Թարգմանիչ

Մասնագիտացված թարգմանչական կայքեր չմտնելու համար որոնման դաշտում պետք է գրել translate բառը into լեզուն:

Օրինակ` translate здравствуй into armenian

9․Բառի նշանակություն

Google-ում define: հավաքելուց հետո որոնողական հսկան ցույց կտա բառի բացատրությունը:

Օրինակ՝ define: էպոս

10․Ինչպես բացառել բառը

Որևէ բառ որոնումից բացառելու համար որոնման տողում պետք է գրել այդ բառը, դիմացը առանց բացատի դնելով մինուս (-) նշանը: Օրինակ, Սուրբ Մարիամ Աստվածածին –Հրազդան: Կստանանք այն տվյալները, որոնք չեն առնչվում Հրազդանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցուն:

Leave a comment