ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Նաղագծի հղումը

 ՀՀ օրենքը վարկային կազմակերպությունների մասին

Հոդված 6.Վարկային կազմակերպության լիցենզիան

1. Վարկային կազմակերպության լիցենզիան անժամկետ է:

2. Վարկային կազմակերպության լիցենզիան չի կարող այլ անձանց տրվել օգտագործման, օտարվել կամ գրավադրվել:

3. Վարկային կազմակերպության լիցենզիայում նշվում են լիցենզիայի համարը, տրման ամսաթիվը, վարկային կազմակերպության լրիվ ֆիրմային անվանումը, պետական գրանցման համարը, թույլատրվող գործառնությունները: Վարկային կազմակերպության լիցենզիայի միասնական ձևը սահմանում է Կենտրոնական բանկը:

4. Կենտրոնական բանկը վարում է տրամադրված լիցենզիաների գրանցամատյանը, որը բաց է համընդհանուր ծանոթացման համար: Գրանցամատյանի ձևը, վարման կարգը, ինչպես նաև դրանում ներառվող տեղեկությունները սահմանում է Կենտրոնական բանկը:

5. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ մտնելու պահից վարկային կազմակերպությունը զրկվում է վարկային կազմակերպության գործունեություն իրականացնելու իրավունքից, բացառությամբ այն գործարքների, որոնք ուղղված են նրա ստանձնած պարտավորությունների կատարմանը, միջոցների իրացմանը և դրանց վերջնական բաշխմանը: Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի որոշումը դրա հիմքերի հետ միասին եռօրյա ժամկետում տրամադրվում է վարկային կազմակերպությանը:

6. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի որոշման գործողությունը այն դատական կարգով բողոքարկելիս չի կարող կասեցվել գործի ողջ դատական քննության ընթացքում:

Վերլուծություն ՝

1․ Այս հոդվածում ուզում են ասեն որ վարկային կազմակերպությունների լիցենզիան անժամկետ է։

2․ Լիցենզիան չեն կարող օգտագործել և գրավադրել։

3․ Վարկային կազմակերպության լիցենզիայում նշվում է՝ տրման ամսաթիբը, ֆիրմայի անվանումը, թուլատրվող գործառույթները և այլն։ Այդ լիցենզիայի ձևը սահմանում է Կենտրոնական բանկը։

4․ Կենտրոնական բանկը ունի լիցենզյանի համար գրանցամատյան։ Այդ գրանցամատյանի ձևը և կարգը սահմանում է Կենտրոնական բանկը։

5․ Երբ Կենտրոնական բանկի կողմից որոշում է ընդունվում լիցենզիաի ուժը կորցրած ճանաչել, վարկային կազմակերպությունը զրկվում է վարկային գործունեություն իրականացնելու իրավունքից, բացառություն են կազմում նրա ստանձնած պարտավորությունների կատարումը և վերջնական բաշխումը։ Կենտրոնական բանկի որոշումը լիցենզիաի ուժը կորցնելու մասին երբ այն հիմքը որը հանդիսացել է որոշման պատճառ եռօրյա ժամկետում պետք է փոխանցվի վարկային կազմակերպությանը։

6․ Երբ Կենտրոնական բանկը որոշում է կայացնում լիցենզիաի ուժը կորցրած լինելու մասին, ապա դատական կարգով բողոքարկելիս այն չի կասեցվի դատական քննության ողջ ընդացքում։

Հոդված 11.Փոխկապակցված և կապված անձինք

1․ Սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի իմաստով անձինք համարվում են փոխկապակցված կամ կապված անձինք, եթե նրանց կապակցվածությունը և (կամ) հարաբերությունները համապատասխանում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և 39-րդ հոդվածների դրույթներին:

Վերլուծություն ՝

1․ Համաձայն համապատասխանում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 8-րդ և 39-րդ հոդվածների դրույթների Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերի իմաստով անձինք համրվում են փոխկապացված անձինք։

Հոդված 12.Վարկային կազմակերպությունների համար սահմանվող հիմնական տնտեսական նորմատիվները

1. Վարկային կազմակերպությունների համար սահմանվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով բանկերի համար սահմանվող հիմնական տնտեսական նորմատիվները, բացառությամբ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից բացառված հիմնական տնտեսական նորմատիվների: Վարկային կազմակերպությունների համար սահմանվող հիմնական տնտեսական նորմատիվները պետք է սահմանեն կարգավորման ավելի մեղմ ռեժիմ, քան սահմանված է բանկերի համար:

2. Հիմնական տնտեսական նորմատիվները պարտադիր են և պետք է նույնը լինեն միևնույն տիպի (խմբի) բոլոր վարկային կազմակերպությունների համար, բացառությամբ այն կազմակերպությունների, որոնք գործում են սույն օրենքով սահմանված սահմանափակումների շրջանակում:

3. Հիմնական տնտեսական նորմատիվների հասկացությունները սահմանվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

4. Հիմնական տնտեսական նորմատիվների սահմանաչափերը, հաշվարկման կարգը և հաշվարկում մասնակցող տարրերի կազմը սահմանում է Կենտրոնական բանկը:

5. Կենտրոնական բանկի կողմից հիմնական տնտեսական նորմատիվների ռեժիմը խստացնելու դեպքում այդ նորմատիվներն ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի կողմից սահմանված պաշտոնական հրապարակման  պահից վեց ամիս հետո:

6. Կենտրոնական բանկի կողմից հիմնական տնտեսական նորմատիվների ռեժիմը մեղմացնելու դեպքում այդ նորմատիվներն ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի պաշտոնական հրապարակման պահից, եթե Կենտրոնական բանկն ավելի ուշ ժամկետ չի սահմանել:

Վերլուծություն ՝

1․ Ըստ ՀՀ օրենքի վարկային կազմակերպությունների համար սահմանվում են ավելի մեղմ տնտեսական նորմատիվներ քան սահմանվում է բանկերի համար։

2․ Բոլոր վարկային կազմակերպությունների համար հիմնական տնտեսական նորմատիվները պետք է նույնը լինեն, բացառություն են կազմում այն կազմակերպությունները որոնց այս օրենքի շրջանակներում սահմանափակումների են ենթարկվել։

3․ «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանվում են հիմնական տնտեսական նորմատիվներ որոնց պարտադիր պետք է հետևեն բոլոր վարկային կազմակերպությունները։

4․ Նորմատիվների չափը, կարգը և տարրերի կազմը սայմանում է Կենտրոնական բանկը։

5․ Երբ Կենտրոնական բանկը խստացնում է տնտեսական նորմատիվների ռեժիմը նոր նորմատիվները ուժի մեջ են մտնում վեց ամիս անց այն պահից երբ Կենտրոնական բանկը պաշտոնապես հրապարակում է փոփոխությունները։

6․ Երբ Կենտրոնական բանկը մեղմացնում է տնտեսական նորմատիվների ռեժիմը, այդ նորմնատիվները ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի պաշտոնական հրապարակման պահից բացառությամբ այն դեպքերի, երբ Կենտրոնական բանկը ավելի ուշ ժամկետ է սահմանում։

Հոդված 23.Եզրափակիչ դրույթներ

1. Սույն օրենքով սահմանված վարկային կազմակերպության գործունեությունը համարվում է ենթակա լիցենզավորման՝ սույն օրենքի հրապարակման պահից վեց ամիս հետո:

2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից:

Վերլուծություն ՝

1․ Ըստ այս օրենքի վարկային կազմակերպությունը համարվում է լիցենզավորված այն պահից, երբ օրենքի հրապարակումից անցնում է վեց ամիս։ Այդ պահից միայն կազմակերպությունը կարող է ծավալել իր գործունեությունը։

2․ Այդ պահին երբ Կենտրոնական բանկը հրապարակում է տվյալ օրենքի ուժի մեջ մտնելը, օրենքը հաջորդ օրվանից սկսում է գործել։

Հոդված 141.Վարկային կազմակերպության և հաճախորդների փոխհարաբերությունները

1. Վարկային կազմակերպություններին արգելվում է հաճախորդի հետ վարկային կամ այլ գործարք կնքելիս տվյալ հաճախորդին պարտադրել, որ վերջինս վարկային կազմակերպության այլ ծառայությունների վերաբերյալ գործարք կնքի տվյալ վարկային կազմակերպության կամ նրա հետ փոխկապակցված անձանց հետ:

2. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջը խախտելու, ինչպես նաև ակնհայտ կեղծ կամ ապակողմնորոշող տեղեկություններ տրամադրելու համար վարկային կազմակերպությունը պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:

3. Ցանկացած անձի պահանջով վարկային կազմակերպությունը պարտավոր է նրան հնգօրյա ժամկետում հնարավորություն ընձեռել ծանոթանալու՝

ա) վարկային կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների (առնվազն վերջին տարեկան) և հաշվետվությունների վերաբերյալ արտաքին աուդիտի եզրակացության պատճեններին.

բ) վարկային կազմակերպության պետական գրանցման վկայականի և վարկային կազմակերպության կանոնադրության պատճեններին.

գ) բաժնետոմսերի բաց բաժանորդագրության դեպքում՝ վարկային կազմակերպության բաժնետոմսերի թողարկման ազդագրի պատճենին.

դ) վարկային կազմակերպության թողարկած պարտատոմսերի և այլ արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման դեպքում՝ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ինչպես նաև այլ իրավական ակտերով նախատեսված տեղեկություններին՝ սահմանված ծավալով և կարգով:

Վարկային կազմակերպությունները պարտավոր են առանձին գրքույկի կամ հասարակության համար հասանելի այլ ձևով (վարկային կազմակերպության գլխամասային գրասենյակում, վարկային կազմակերպության մասնաճյուղերում և ներկայացուցչություններում) հրապարակել թարմացված տեղեկություններ՝ իրենց կողմից վարկերի և փոխառությունների տրամադրման, ինչպես նաև մատուցվող բոլոր այլ ծառայությունների և հաճախորդների համար իրականացվող ֆինանսական գործառնությունների վերաբերյալ, այդ թվում՝ տոկոսադրույքներ, ծառայության միջնորդավճարներ, ժամկետայնություն և այլ էական պայմաններ: Ընդ որում, ցանկացած փոփոխության կատարման դեպքում այդ տեղեկությունները պետք է անմիջապես թարմացվեն և հրապարակվեն սույն կետով սահմանված կարգով:

4. Վճարը, որը գանձվում է սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված տեղեկությունների և փաստաթղթերի պատճենների տրամադրման համար, չի կարող այդ պատճենները պատրաստելու ծախսերից մեծ լինել:

Վերլուծություն ՝

Leave a comment